Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.11.2015 | 00:01

Օգտակար առողջությամբ տարածվելով ծագից ծագ՝ իմաստությունը քաղցրությամբ բուժում է բոլորին։ Սիրեցի այն, հետամուտ եղա նրան իմ պատանեկության օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, և ցանկացա նրա գեղեցկությունը։ Փառավոր է նրա ազնվական ծագումը, քանզի նա կյանքի հաղորդություն ունի Աստծու հետ, և բոլորի Տերը սիրեց այն։ Նա խորհրդակից է Աստծու իմաստությանը և ինքն էլ տենչում է նրա գեղեցկությունը։ Եթե կյանքում հարստությունն է ցանկալի ունեցվածքը, ապա ո՞ր հարստությունն է ավելի մեծ, քան իմաստությունը, որ կարող է ամեն ինչ անել։


Իմաստություն Սողոմոնի 8. 1-5

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ